Հրազենային վիրավորում ստացած ոստիկանի առողջական վիճակում դրական դինամիկա կա
Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում սեպտեմբերի 7-ին հրազենային վիրավորում ստացած ոստիկանի առողջական վիճակում դրական դինամիկա կա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12–ին, NEWS.am–ին հայտնեց Առողջապահության նախարարությունից։
«Արդեն ինքնուրույն քայլում է։ Տեղափոխվել է հիվանդասենյակ, բայց դեռ բժիշկների հսկողության տակ պետք է մնա»,–հայտնեցին նախարարությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նալբանդյան գյուղում զինված բնակիչը կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ: Մեկ ոստիկան զոհվել էր, մյուսը վիրավորվել:
Տեղի ունեցածից ժամեր անց՝ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների անհետաձգելի միջոցառումների արդյունքում սպանության և սպանության փորձ կատարելու, ինչպես նաև ապօրինի զենք կրելու և պահելու մեջ կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում, ձերբակալվել և ներկայացվել Քննչական կոմիտե:
Commenti