Search
ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին կայուն խաղաղության հասնելու ճանապարհին. Սինիրլիօղլու
- Investigative journalist
- 5 hours ago
- 1 min read
ԵԱՀԿ-ն ամփոփել է գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի առաջին պաշտոնական այցերը Հարավային Կովկասի տարածաշրջան՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան:
Կազմակերպության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քարտուղարը վերահաստատել է ԵԱՀԿ-ի հաստատակամ հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության հարցում:
Նշվում է, որ ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում Սինիրլիօղլուն ողջունել է տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը և հույս հայտնել, որ խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կստորագրվի:
Նա նշել է՝ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին կայուն խաղաղության հասնելու ճանապարհին: