top of page

Շոյգուն այցելել է Հս. Կորեա, նրան ընդունել է Կիմ Չեն Ընը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն սեպտեմբերի 13-ին այցելել է Հյուսիսային Կորեա, Փհենյանում նրան ընդունել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, ուրբաթ հայտնել է ՌԴ Անվտանգության խորհուրդը։ Այս մասին գրում է interfax.ru-ն:



«Մեր երկրների միջև շարունակվող ռազմավարական երկխոսության շրջանակում կորեացի գործընկերների հետ տեղի է ունեցել մտքերի էական փոխանակում երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ»,- ասվում է ՌԴ Անվտանգության խորհրդի կայքում։

Comments


bottom of page