top of page

«Արմավիր» ՔԿՀ-ից բժշկական կենտրոն տեղափոխված դատապարտյալը մահացել է

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 3 hours ago
  • 1 min read

Ապրիլի 28-ին «Արմավիր» ՔԿՀ-ից «Վաղարշապատ» բժշկական կենտրոն տեղափոխված դատապարտյալը մահացել:


Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին Արդարադատության նախարարությունից:


«Ապրիլի 26-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Ա. Մ.-ի առողջական վիճակի վատթարացման պատճառով շտապօգնություն է կանչվել, և վերջինս տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:


Դատապարտյալը գտնվել է ոչ թե պատժախցում, այլ խցում և եղել է մենակ:


Դատապարտյալի առողջական վիճակի վատթարացումը հայտնաբերել է անվտանգության աշխատակիցը, որից հետո կանչվել է շտապ օգնություն, և դատապարտյալին տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն»,- մանրամասնեցին նախարարությունից:

1/2093
bottom of page