top of page

Կանանց Չեմպիոնների լիգա. Փյունիկի Աղջիկների թիմը պարտվեց Ապոլլոն Լեյդիսին

Սեպտեմբերի 4-ին Կիպրոսի Պաֆոս քաղաքի «Ստելիոն Կիրիակիդես» մարզադաշտում կայացավ ՈւԵՖԱ Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Ապոլլոն Լեյդիս» (Կիպրոս) — «Փյունիկ-աղջիկներ» (Հայաստան) հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։

Կանանց Հայաստանի չեմպիոնը զիջեց մրցակցին 0:3 հաշվով: Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսի ավելացված ժամանակում՝ 45+6 րոպեին, գոլի հեղինակ դարձավ Նատաշա Լիլի Հադսոնը:

Մրցակիցներն աչքի ընկան ևս 2 անգամ երկրորդ խաղակեսում: Չելսի Սուրպրիսը և Էլիզաբեթ Օպոնգը գոլերի հեղինակ դարձան 51-րդ և 90+5-րդ րոպեներին:

Նշենք, որ թիմիերի միջև հաջորդ հանդիպումը «Փյունիկ-աղջիկները» կանցկացնի սեպտեմբերի 7-ին:

bottom of page