top of page

Բախվել են մարդատար «Գազել»-ն ու «Opel»-ը, «BMW»-ն բախվել է «Գազել»-ի հետնամասին. կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են մարդատար «Գազել» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։




Մինչ դեպքի վայրում ծառայություն էին կատարում պարեկները, ժամը 20:00-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվում է «Գազել»-ի հետնամասին, ինչի հետևանքով 3 հոգի տեղափոխվում են «Սպիտակ» բժշկական կենտրոն։



Վիրավորներին առաջինն օգնության են հասնում քաղաքացիները, տվյալ վայրում ծառայություն կատարող պարեկներն ու օպերատիվորեն ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։



Ահազանգով դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։



Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել Գազելի գազաբալոնի արտահոսքը և տեղում իրականացնում են հերթապահություն։



Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից հիվանդանոց է մեկնել քննչական խումբը` բաժնի պետ Արթուր Մնոյանի գլխավորությամբ։



Հիվանդանոցում բժիշկների տված բժշկական եզրակացության հիման վրա պետք է որոշվի` նախաքննությունը Սպիտակի քննչական բաժինն է իրականացնելու, թե ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվելու։



Այս պահին պարեկները, ապա հիվանդանոց ժամանած ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները` բաժնի պետ Մալաքյանի գլխավորությամբ, պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

1/1915
bottom of page