Երկրաշարժ՝ Իրանում և Թուրքիայում
Իրանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ АПА-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածել է Իրանի սեյսմոլոգիական ծառայությունը։
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Երկրաշարժ է տեղի ունեցել նաև Թուրքիայի Մուղլա նահանգում՝ 4 մագնիտուդ ուժգնությամբ։ Այս մասին հայտնում է milliyet-ը։
Օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։
Տուժածների կամ ավերածությունների մասին ևս տեղեկություններ չկան։