Search
Բիթքոինը կրկին թարմացրել է արժեքի պատմական առավելագույնը՝ գերազանցելով 106,000 դոլարը
- 24timeam
- Dec 16, 2024
- 1 min read

Բիթքոին կրիպտոարժույթը կրկին թարմացրել է արժեքի պատմական առավելագույնը: Վիրտուալ արժույթի արժեքը գերազանցել է 106,000 դոլարը:Երևանի ժամանակով ժամը 3:40-ի դրությամբ՝ ըստ Binance հարթակի տվյալների, բիթքոինը թանկացել է 4,61 տոկոսով՝ հասնելով 106,44 դոլարի։
AFP-ն գրել է, որ կրիպտոարժույթի արժեքը աճում է այն ակնկալիքներով, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կնպաստի բիթքոնի կարգավորման պարզեցմանն ուղղված միջոցառումներին: