top of page

ՀՀ-ում 2024 թվականին իրականացվել են շուրջ 59 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիոն ծրագրեր․ ՏԿԵ նախարար

Հանրապետության բոլոր բնակավայրերի համաչափ և կայուն զարգացում ապահովելու, ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետական համաֆինանսավորման ծրագրով 2024 թվականին ՀՀ համայնքներում իրականացվել են շուրջ 59 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիոն ծրագրեր, որից 31.8 մլրդ դրամ հատկացվել է ՀՀ պետական բյուջեից, շուրջ 25.6 մլրդ դրամը վճարվել է համայնքների բյուջեներից և 1.6 մլրդ դրամ՝ այլ ներդրողների կողմից։

Սա 2023 թվականի նույն ցուցանիշից ավել է 1 մլրդ դրամով։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

bottom of page