top of page

Արտակարգ դեպք՝ Կոտայքում. մի քանի տոննա կշռող բազալտե քարերից մեկը բախվել է խաչքարին ու պատվանդանին

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Վահան Ավագյանը իր վարած «Howo» մակնիշի բեռնատար կցորդիչով Լուսակերտ-Արգել ճանապարհով ընթանալիս՝ Արգել գյուղի վարչական տարածքում, ավտոմեքենայի վրա բարձված 3 հատ մի քանի տոննա կշռող բազալտե քարերը թափվել են:



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քարերից 2-ը հայտնվել են ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում, իսկ մեկն էլ գլորվելով բախվել է «Քրիստոնյա Հայաստան» ժողովրդի կողմից «Խաչքարերի շտեմարան» անունը ստացած հատվածում տեղադրված խաչքարին ու պատվանդանին:



Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում:



Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:  



Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ հսկայական քարերը խաչքարի մոտից ու ճանապարհից հեռացվեցին վերամբարձ կռունկի միջոցով:

Comments


bottom of page