Ֆրանսիայում Ամանորի գիշերը մոտ 1000 ավտոմեքենա է հրկիզվել
Հանցագործները Ֆրանսիայում Ամանորի գիշերը 984 մեքենա են հրկիզել, հայտնում է BFMTV-ն՝ վկայակոչելով ՆԳՆ-ին։ Բերման է ենթարկվել 420 մարդ։ Դեպքերի մեծ մասը կապված է հրավառ նյութերի անօրինական օգտագործման հետ։ Նշվում է, որ դրանց մեծ մասն արձակվել են հերթապահություն իրականացնող ոստիկանների և հրշեջների ուղղությամբ։ Ամանորի գիշերը Ֆրանսիայի փողոցներում կարգուկանոն պահպանելու համար ոստիկանության շուրջ 100 հազար աշխատակից է տեղակայվել։