top of page

«Նապոլի»-ն որոշում է կայացրել Կվարացխելիայի վերաբերյալ

«Նապոլիի» մարզական տնօրեն Ջովանի Մանան պատմել է թիմի վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի ապագայի հետ կապված իր ծրագրերի մասին։

«Խվիչայի պայմանագիրն ուժի մեջ է ևս 3 տարի։ Կան ակումբներ, որոնք ցանկանում են պայմանագիր կնքել նրա հետ, բայց մենք մտադիր ենք երկարաձգել նրա պայմանագրի ժամկետը։ Այժմ ակումբը բանակցում է նրա գործակալների հետ այս հարցով»,- Ջովանի Մոնայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Վրացու գործող պայմանագրի ժամկետը նեապոլյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում վրացի ֆուտբոլիստը 5 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Comments


bottom of page