top of page

Ջեյն Բիրկինի Hermès Birkin լեգենդար պայուսակը կներկայացվի Փարիզի Sotheby’s ցուցահանդեսում

Ջեյն Բիրկինի Hermès Birkin լեգենդար պայուսակը կներկայացվի Փարիզի Sotheby’s ցուցահանդեսում։

Avenue Matignon-ի լիովին նոր հաստատությունում «կմեծարեն» հայտնի դերասանուհու եւ երգչուհու սիրելի պայուսակը։ Նորաձեւության պատմության այդ անփոփոխ կտորը՝ Birkin ամենաառաջին պայուսակը, որը նվիրել է հենց ինքը՝ Ջեյնը, կցուցադրվի մինչեւ հոկտեմբերի 31-ը։


Սա սուրբ Գրաալի սկիհը վայելելու ինքնատիպ հնարավորություն է, որը տարբերվում է ժամանակակից նմուշներից այնպիսի դետալներով, ինչպիսին են ոսկու զուսպ օգտագործումը, փակ կամրջակները՝ ոգեշնչված Hermès sac Haut à Courroies (HAC) մոդելից, եւ ֆիքսված ուսագոտին։ Ջեյն Բիրկին անվանատառերը զարդարում են աքսեսուարը։ Birkin-ի այսօրվա ոչ մի պայուսակ այդ ինքնատիպ բնութագրերը չունի։

Գերհարուստ մարդկանց համար Birkin-ի հետ կապված խնդիրը փողը չէ, այլ հասանելիությունը։ Բայց Ջեյն Բիրկինի պարագայում բանը չափն էր. նա այն ժամանակվա պայուսակները համարում էր չափից ավելի փոքր։ Պատկերացրեք նրա հիացմունքը, երբ Hermès-ի այն ժամանակվա գլխավոր տնօրեն  Ժան-Լուի Դյումայի հետ 45 րոպեանոց խոսակցությունից հետո նա ոչ միայն գտել է իր կատարյալ պայուսակը, այլեւ թույլատրել է, որպեսզի այն կրի իր անունը 1985թ.։

Comments


bottom of page