Ուկրաինայում ռшզմшկшն գործողությունների շարունակությունը չի նպաստում բանակցային գործընթացին․ Ռուբիո

Վաշինգտոնը պնդում է Ուկրաինայում առնվազն կարճաժամկետ զինադադարի մասին, քանի որ ռազմական գործողությունների շարունակությունը չի նպաստում բանակցային գործընթացին։ Այս մասին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ հարցազրույցում չի քննարկելու Ռուսաստանի հետ բանակցային գործընթացը՝ նշելով, որ Վիտկոֆի հանդիպումը Պուտինի հետ «խոստումնալից» էր, սակայն «որոշ խնդիրներ կան»:
«Սա բարդ, եռամյա պատերազմ է, որը տարվում է շատ երկար ռազմաճակատում, շատ բարդություններով։ Ոչ ոք չի ասում, որ դա հեշտ է, բայց ես ուզում եմ, որ բոլորը հասկանան, թե որն է ծրագիրը: Ա պլանը՝ պետք է դադարեցնել կրակոցները, որպեսզի մենք կարողանանք անցնել պլան Բ` երկրորդ փուլ, որը պետք է բոլորին մոտենա բանակցությունների սեղանին։ Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները պարտադիր չէ, որ ուղղակի լինեն, դրանք կարող են իրականացվել մաքոքային դիվանագիտության միջոցով։ Բայց ամեն դեպքում, մենք չենք կարող նույնիսկ հասնել երկրորդ մասին, քանի դեռ չենք հաղթահարել առաջինը: Դժվար է պայմանավորվել պատերազմի տևական ավարտի շուրջ, երբ նրանք կրակում են միմյանց վրա, և այդ պատճառով նախագահ Թրամփը ցանկանում է զինադադար», - ասել է Ռուբիոն: