top of page

907-րդ գոլը կարիերայում, Ռոնալդուն օգնել է «Ալ Նասր»-ին հաղթել «Ալ Շաբաբ»-ին

«Ալ Նասրը» Սաուդյան Արաբիայի առաջնության 7-րդ տուրում հաղթեց «Ալ Շաբաբին»։ Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը հաղթեց մրցակցին 2։1 հաշվով։

Տանտերերի կազմում 69-րդ րոպեին աչքի ընկավ Էմերիկ Լապորտը։ «Ալ Շաբաբը» հավասարեցրեց հաշիվն ի շնորհիվ Ալի Ալ Հասանի ինքնագոլի։ Հաշիվը կրկնապատկեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով անվրեպ իրացրեց 90+7-ին նշանակված 11 մետրանոցը։

Խաղավերջում «Ալ Նասրը» մնաց 10 ֆուտբոլիստով։ Խաղադաշտից հեռացվեց Մոհամեդ Սիմականը։ Նշանակվեց 11 մետրանոց, իսկ Աբդերազաք Համդալան չկարողացավ գրավել Բենտոյի պաշտպանած դարպասը․ գնդակը դիպավ դարպասաձողին։

«Ալ Նասրը» 17 միավորով Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում է։

Comments


bottom of page