Դոլարն ու եվրոն թանկացել են
- 24timeam
- Nov 19, 2024
- 1 min read

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 19-ին, կազմել է 388.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.08 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 410.79 դրամ (աճել է 0.67 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 491.54 դրամ (աճել է 0.41 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.89 դրամ (աճել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 386-388 դրամով, վաճառվում է 391-393 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 404-410 դրամով, վաճառվում է 415-419 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.39-3.88 դրամով, վաճառվում է 3.94-4.37 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 388 դրամով, վաճառվում՝ 391 դրամով:
Եվրոն գնվում է 410 դրամով, վաճառվում է 414 դրամով:
Ռուբլին գնվում է 3.85 դրամով, վաճառվում է 3.95 դրամով: