top of page

Կադիրովը կոչ է արել Չեչնիայում փակել «մարդկանց այլասերող» գովազդ տարածող գեղեցկության սրահները

  • Writer: 24timeam
    24timeam
  • Dec 15, 2024
  • 1 min read

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է խախտումներով և տարածաշրջանին անհարիր գովազդով գեղեցկության սրահների փակման անհրաժեշտության մասին. այն սրահների որտեղ մարմնի մասեր են ցուցադրվում։

«Սրահներում ներարկումներ են անում, հետո խնդիրներ են առաջանում, մարդիկ հայտնվում են հիվանդանոցներում։ Նրանք վերբեռնում են լուսանկարներ (իրենց սոցցանցերի էջերում), որտեղ ցույց են տալիս մարմնի այն մասերը, որոնք չի կարելի չէ ցուցադրել։ Սրահները, որտեղ այլասերում են մարդկանց,  պետք է փակվեն»,-հայտարարել է Կադիրովը թելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութում, Կադիրովի հայտարարության թարգմանությունը տրամադրում է ТАСС-ը։

Նա միաժամանակ հայտարարել է խախտումներով գործող և առանց համապատասխան արտոնագրերի 50-ից ավելի սրահների փակման մասին։

1/2086
bottom of page