top of page

Հակոբ Ասլանյանը սքրինշոթը տեքստի փոխարեն հրապարակելով՝ որքանով էր ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը, իր հետ շփում այլևս չեմ պատկերացնում. Հայրապետյան

Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջնորդությամբ և երշախավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին. լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով իր և Ասլանյանի նամակագրության հրապարակմանը։

Նա նշեց, որ Ասլանյանը եղել է դպրոցական տարիներին «Հայոց պատմություն» առարկայի իր բուհական կրկնուսույցը։

«Այդ օրը ես իրեն նման նամակ գել եմ, ինքը զանգահարել է և ես իրեն այցելել եմ, գնացել եմ իրենց տուն, հասկացել եմ, որ պահի տակ որոշակի էմոցիոնալ գնահատակներ է հնչեցրել և որոշել է, որ իրեն օգնեմ որոշակի տեքստ ուղարկվի, որից հետո ես տեքստն ուղարկել եմ, որը ինքը հրապարակել է։ Ես պետք է ասեմ, որ վերջին 3 տարիներին հաճախակի շփումներ չեմ ունեցել, բայց ինձ հետաքրքրել է պատճառը»,-ասաց նա։

Հայրապետյանը նշեց, որ Ասլանյանն իր հետ կիսվել է, որ զղջում է այդ հայտարարության համար։ «Թե որքանով էր անկեղծ իր կողմից այդ երկխոսությունը, խնդրանքը, թե որքանով էր պատահաբար տեքստի փոխարեն սքրինշոթ անելը և հրապարակելը, որքանով էր  ուզել ինձ վնասել, ես այդ ամենը թողնում եմ անորոշությանը, ինձ ընդհանարպես դա չի հետաքրքրում»,-ասաց Հայրապետյանը։

Ըստ նրա՝ Ասլանյանի հետ այդ ամենից հետո չի խոսել. «Առանձնապես դժվարությամբ եմ պատկերացնում որևէ առիթով շփում իր հետ»։

1/1917
bottom of page