Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն մի փոքր էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 16-ին, կազմել է 387.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.16 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 422.89 դրամ (նվազել է 0.25 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 503.08 դրամ (նվազել է 0.30 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.42 դրամ (մնացել է անփոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 389-392 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 415-419 դրամով, վաճառվում է 426-431 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.86-4.33 դրամով, վաճառվում է 4.45-4.96 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 386 դրամով, վաճառվում՝ 389.5 դրամով:
Եվրոն գնվում է 419 դրամով, վաճառվում է 424 դրամով:
Ռուբլին գնվում է 4.32 դրամով, վաճառվում է 4.42 դրամով: