top of page

Այս պահին սուր շնչառական վարակների, քովիդի, գրիպի առումով ունենք միջին իրավիճակ, բայց սեզոնային ակտիվության ավելացման ռիսկ կա. նախարար

2023 թվականից մենք արդեն արձանագրել ենք մետապնևմավիրուսի  հետ կապված խնդիրը Հայաստանում, 2024-ին դեպքեր չենք ունեցել, այս տարի դեռևս չենք արձանագրել դեպքեր Հայաստանում: Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով, իրականացվում է ամենօրյա մոնիտորինգ, թե ինչ իրավիճակ է տարածաշրջանում, Հայաստանում տարածման ինչպիսի ռիսկեր կան։

«Ընդհանուր առմամբ, այս պահին թե սուր շնչառական վարակների, թե քովիդի, թե գրիպի առումով ունենք միջին իրավիճակ, այս պահին որևէ անհնագստացանող խնդիր չունենք»,- նշեց նա:

«Բայց պետք է հասկանանք, որ ընդհանուր առմամբ սեզոնային ակտիվության ավելացման ռիսկ կա»,- ավելացրեց նախարարը:

1/1923
bottom of page