top of page

Սոչիի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը

Սոչիի օդանավակայանը փակվել է՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։ Օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում և չի ուղարկում թռիչքներ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ Կորենյակոն Telegram-ի իր ալիքում։

Նա նշել է, որ այսօր վաղ առավոտից, քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով,  ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Սոչիի օդանավակայանում։Օդանավերի անձնակազմերը, ավիադիսպետչերները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։

Սոչիից բացի սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում։

Առավոտյան ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Ռուսաստանի հինգ շրջաններում խոցվել է 13 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Նախօրեին Մոսկվայի բոլոր օդանավակայաններում, ինչպես նաև Կալուգայի օդանավակայանում, ներդրվել էր «Ковер» պլանը։ Սահմանափակումները մտցվել են անօդաչու թռչող սարքերի հարձակումների սպառնալիքի պատճառով։

bottom of page