Հայտնի է` ինչու է Միջերկրական ծովում կործանվել ռուսական Ursa Major նավը
Oboronlogistics-ի ռուսական խոշորագույն չորաբեռնատար նավի՝ Ursa Major («Մեծ արջ») խորտակման պատճառ է դարձել ահաբեկչությունը։ Նավում երեք պայթյուն է որոտացել. հարձակման կազմակերպման մեջ կասկածվում են ուկրաինացի և բրիտանացի դիվերսանտներ։
Դեկտեմբերի 23-ին Միջերկրական ծովում հարձակման է ենթարկվել Ursa Major չոր բեռնատար նավը։ Նավի վրա որոտացել է երեք պայթյուն, արդյունքում 50 x 50 սմ չափով անցքեր են առաջացել:
Նավի անձնակազմը տարհանվել է իսպանական առափնյա պահպանության Clara Campoamor նավով։ Երկու նավաստիներ անհայտ կորել էին, իսկ ավելի ուշ նրանց մահը հաստատվել էր:
Ըստ ուկրաինացի ինսայդերների՝ նավը պայթեցրել են Գլխավոր հետախուզական վարչության (GUR) զինյալները՝ բրիտանական կողմի աջակցությամբ։