top of page

Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցմամբ ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի 20 տոկոսով

Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի 20 տոկոսով։ Բոնուսային բաղադրիչից կարող եք օգտվել՝ գրանցվելով roadpolice.am համակարգում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

«Խրախուսական նորմերից օգտվելու ևս մեկ հնարավորություն․էլեկտրոնային փոստով տուգանքի մասին ծանուցվելուց և 20 տոկոս բունուսային բաղադրիչից օգտվելու դեպքում տուգանքը 15 օրվա ընթացքում վճարելով՝ կգործի նաև հավելյալ 30 տոկոս բոնուսային բաղադրիչով նվազեցումը։

Կարևոր է իմանալ՝ 20 տոկոս բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

1/1923
bottom of page