Opta-ն գնահատել է մրցաշրջանի ավարտին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի՝ Պրեմիեր լիգայից դուրս մնալու հավանականությունը
Opta Sport վիճակագրական պորտալն այս մրցաշրջանի ավարտին Անգլիայի Պրեմիեր լիգայից «Մանչեսթեր Յունայթեդի» դուրս մնալու հավանականությունը գնահատում է 0,11 տոկոս:
Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «կարմիր սատանաներն» այս պահին զբաղեցնում են 14-րդ տեղը՝ 19 հանդիպումից հետո վաստակելով 22 միավոր: Մանկունիանցիների առավելությունն անկման գոտուց յոթ միավոր է:
Ներքին առաջնության հաջորդ խաղում Ռուբեն Ամորիմի թիմը կհանդիպի առաջատար «Լիվերպուլի» հետ։ Խաղը կկայանա «Էնֆիլդ» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:30-ին։
Նշենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին հինգ հանդիպումներում «Յունայթեդը» չորս պարտություն է կրել։