Ավելի քան 100 ներգաղթյալ փորձել է Մեքսիկայի հետ սահմանով ԱՄՆ ներխուժել
Ավելի քան 100 ներգաղթյալ, չնայած փշալարերին և խիստ անվտանգությանը, փորձել է Միացյալ Նահանգներ ներխուժել Մեքսիկայի հետ սահմանով, հայտնում է New York Post-ը (NYP) -ը:
Ըստ լրատվամիջոցների՝ քաոսը սկսվել է այն բանից հետո, երբ Տեխասի ազգային գվարդիան փորձել է ապօրինի ներգաղթյալներին բաժանել փոքր խմբերի և մի պահ մի քանի կանանց և երեխաների բաժանել է նրանց ուղեկցող տղամարդկանցից։Նախնական տվյալներով՝ միգրանտները հետ են ուղարկվել Մեքսիկա, մի քանի մարդ կալանավորվել է:
Անօրինական միգրացիայի հետ կապված իրավիճակը մի քանի տարի շարունակ հակասությունների առարկա է դարձել հարավային նահանգների և դաշնային կառավարության միջև: Ամենալարված իրավիճակը ստեղծվել է Տեխաս նահանգում, որի նահանգապետ Գրեգ Էբոթը հանդես է գալիս անօրինական միգրացիայի կոշտ ճնշմամբ և դեմ է այս հարցում ամերիկյան ներկայիս վարչակազմի քաղաքականությանը։ Հանրապետական նահանգապետը սկսել է ապօրինի ներգաղթյալներին ավտոբուսներով տեղափոխել խոշոր քաղաքներ, այդ թվում՝ Վաշինգտոն, Նյու Յորք և Չիկագո: