Մահացել է Ջոսելին Ուիլդենշտեյնը, ով հայտնի էր որպես Կին-կատու
Փարիզում թոքային էմբոլիայից մահացել է Ջոսլին Ուիլդենշտեյնը, ով ստացել է Կատու մականունը՝ կատվի նմանվելու իր փորձերի համար։ Նա 84 տարեկան էր։«Նրա զուգընկեր Լլոյդ Քլայնը ցավով հայտնում է Ջոսլին Ուիլդենշտեյնի մահվան մասին», գրում է AFP-ն:Վերջին անգամ նրան հանրության առաջ տեսել էին դեկտեմբերի 18-ին՝ Փարիզում, երբ նա Քլայնի հետ էր։
Նա ստացել է Կատու մականունը իր կատվանման աչքերի եւ լեոնինային դիմագծերի պատճառով:Նա ուներ ավելի քան 1 միլիոն հետեւորդ Instagram-ում եւ իրեն անվանում էր «արվեստի դիլեր»:Շվեյցարիայում ծնված կինը 1970-ականներին ամուսնացել էր ֆրանս-ամերիկացի միլիարդատիրոջ հետ: Երկու տասնամյակ անց նրանք իրենց աղմկահարույց ամուսնալուծության պատճառով հայտնվեցին մամուլի քննարկման կենտրոնում:
Նա դարձավ մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը ամուսնալուծությունից հետո՝ ստանալով ավելի քան 2 միլիարդ դոլար, գումարած տարեկան միլիոնավոր ավելին:
Բայց նա կորցնեց, գրեթե, ամբողջ գումարը՝ բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների եւ անթիվ շքեղ իրերի վրա ծախսելու պատճառով: