top of page

Հարավային Կորեայի նախագահը մտադիր է պայքարել մինչև վերջ

  • Writer: 24timeam
    24timeam
  • Dec 12, 2024
  • 1 min read

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը հեռուստաուղերձում ասել է, որ պատրաստվում է պայքարել մինչև վերջ, մեջբերում է Yonhap-ը։ Նա մերժել է հրաժարական տալու կոչերը՝ ընդդիմությանը մեղադրելով «իմփիչմենթի չարաշահման» մեջ։ «Անկախ նրանից՝ իմփիչմենթ կհայտարարվի, թե ինձ կհետաքննեն, ես ազնվորեն կդիմակայեմ դրան», - ասել է Յուն Սեոկ Յոլը: Նախագահի դեմ պետական դավաճանության կասկածանքով հետաքննություն է սկսվել։ Հարավային Կորեայի առաջնորդը դարձյալ հայտարարել է, որ ռազմական դրություն է հայտարարել «ազգը պաշտպանելու և կառավարական հարցերը կարգավորելու նպատակով»։ Նախագահի կարծիքով՝ դա «խորը կշռադատված քաղաքական որոշում էր»։

bottom of page