top of page

Մեդվեդևի կարծիքով սեզոնային աշխատանքի համար ՌԴ եկող ներգաղթյալներին պետք է արգելել իրենց ընտանիքները բերել երկիր

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, թե Ռուսաստանում սեզոնային աշխատանքով վաստակող ներգաղթյալներին պետք է արգելել, որ հետները բերեն իրենց ընտանիքներին։ Նա նաև առաջարկել է ռուսական դպրոցներում սովորող ներգաղթյալների երեխաներին պարտադրել ռուսերեն սովորել։

Ըստ Մեդվեդևի՝  որոշ դպրոցներում 1-ին դասարանի աշակերտների երեք քառորդը ռուսերեն խոսել չգիտի։ Եթե ​​ներգաղթյալների երեխաները ռուսերեն չեն սովորում, փոխնախագահն առաջարկել է նրանց ուսումնական հաստատություններ չտեղավորել։

«Իսկ դպրոցների վերաբերյալ պետք է աստիճանաբար, առանց կոպտության, բայց ստիպել, որ լեզուն սովորեն։ Անհնար է, երբ երեխան գալիս է, իսկ որոշ դասարաններում մարդկանց երեք քառորդը՝ առաջին դասարանցիները, ռուսերեն չեն խոսում։ Պետք է աստիճանաբար ստիպենք նրանց սովորել։ Իսկ ով չի սովորեցնում, թող դպրոց ընդունվել թույլ չտան»,- ընդգծել է Մեդվեդևը։

Նախօրեին՝ սեպտեմբերի 4-ին, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը դեմ է արտահայտվել աշխատանքային ներգաղթյալների ընտանիքների Ռուսաստան տեղափոխությանը։ Նա նշել է, որ այժմ «օրենսդրության մեջ սողանցք կա, որը դա անելու հնարավորություն է տալիս»։ Բանախոսն ընդգծել է, որ Պետդումայի աշխատանքում այժմ առաջնահերթություն է միգրացիոն քաղաքականության հարցը, գրում է «Коммерсантъ»-ը։

bottom of page