top of page

72-ամյա երկրպագուն միայնակ ներկել է մարզադաշտի բոլոր նստատեղերը

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Բարսելոնան» երեկ մրցել է «Բարբաստրոյի» հետ և 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարել՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ։ 

Այդ խաղից առաջ 72-ամյա տեղացի մի տղամարդ, օգնելով «Բարբաստրոյին» պատրաստվել կարևոր հանդիպմանը, միայնակ ներկել է մարզադաշտի նստատեղերը:

Որպես գնահատանքի նշան՝ նրան նվիրել են Պաու Կուբարսիի մարզաշապիկը:

Հիշեցնենք՝ Իսպանիայի գավաթի խաղում դուբլի հեղինակ է դարձել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, աչքի են ընկել նաև իսպանացի պաշտպան Էրիկ Գարսիան ու իսպանացի կիսապաշտպան Պաբլո Տորեն։

bottom of page