top of page

«Հրապարակ». Բաքուն և Երեւանը դիվանագիտական հարաբերություններ կհաստատե՞ն

«Հրապարակ» թերթը գրում է. «Խաղաղության դարաշրջանի մասին մեծամեծ խոստումներ տվող իշխանությունները 2020 թվականից հետո թեպետ պարբերաբար կրկնում են, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտ է, սակայն պաշտոնական Բաքուն մտադիր չէ ստորագրել այնպիսի փաստաթուղթ, որը կսահմանափակի իր տարածքային եւ այլ նկրտումներն ու պահանջները Հայաստանի նկատմամբ։

«Զանգեզուրի միջանցքն» առաջիկա ամիսներին Արեւմուտքի քավորությամբ ստանալուց հետո Ալիեւը փորձելու է Հայաստանին պարտադրել, այսպես կոչված, մի միջանկյալ փաստաթուղթ՝ երկու երկրների միջեւ շփումների որոշակի սկզբունքների համաձայնեցման վերաբերյալ, որը ենթադրելու է դիվանագիտական հարաբերությունների հաստատում։

Այս մասին ակտիվորեն տարածում են ադրբեջանական հարթակներում, մասնավորեցնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են սկզբում Թբիլիսիում դեսպանատուն ունենալ, որտեղ կքննարկեն եւ համաձայնության կգան սկզբունքների շուրջ։ Սակայն, դատելով հայ-ադրբեջանական հարաբերություններից, կարող ենք ասել, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ իր բոլոր պահանջները՝ սկզբունքների անվան տակ, տետ ա տետ՝ առանց միջնորդների, պարտադրի Երեւանին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

bottom of page