top of page

Իրանի ԱԳՆ-ն Իսրայելին աջակցելը համեմատել է կաղ ձիու վրա խաղադրույքի անելու հետ

Այլ երկրների աջակցությունն Իսրայելին նման է ձիրշավում կաղ ու պարտվող ձիու վրա խաղադրույք կատարելուն: Նման կարծիք է հայտնել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

«Գազայի հատվածի դեմ 11 ամիս համապարփակ ու խելագար պատերազմից և ավելի քան 41 հազար պաղեստինցիների սպանությունից հետո սիոնիստ առաջնորդների միջև տարաձայնությունները հասել են իրենց գագաթնակետին, և ընդհանուր բողոքներն ու գործադուլները հասարակության մեջ աննախադեպ ծավալվել են:

Պաղեստինցիների դեմ հանցագործություններում նրանց աջակցելը, ի լրումն իրավական և միջազգային պատասխանատվության, խաղադրույք է կաղ պարտվող ձիու վրա», - գրել է Կանանին X-ում:

Ըստ նրա, իսրայելական հասարակության և իսթեբլիշմենթի բաժանումը օրեցօր միայն ավելի ու ավելի է սրվելու:

bottom of page