top of page

Ռուբեն Վարդանյանը դուրս է եկել«ԿամԱԶ»-ի սեփականատերերի կազմից

Գործարար Ռուբեն Վարդանյանն այլևս ըն դգրկված չէ «Ավտոինվեստ» ՍՊԸ-ի կապիտալում, եորտեղ ներկայացված էր  որպես «ԿամԱԶ»-ի բաժնետերերից։

Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, օրեր առաջ՝ հոկտեմբերի 17-ին Վարդանյանին պատկանող «Ավտոինվեստ»-ի 15% բաժնեմասը փոխանցվել է գլխավոր տնօրեն Դմիտրի Արտյակովին և Forbes-ի տվյալներով՝ խոշոր երկաթուղային «Մոդում-Տրանս» ընկերության համասեփականատերին։

Դմիտրի Արտյակովը «Ռոստեկ»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, «ԱվտոՎԱԶ»-ի նախկին նախագահ և Սամարայի շրջանի նախկին ղեկավար Վլադիմիր Արտյակովի որդին է։

«ԿամԱԶ»-ից «Կոմերսանտ»-ին հայտնել են, որ չեն  մեկնաբանում բաժնետերերի գործողությունները: Այն չի հրապարակում տեղեկատվություն նաև ներկա բաժնետերերի մասին։

bottom of page