top of page

Կարեն Խաչանովը դարձել է Ալմաթիի մրցաշարի հաղթող

Աշխարհի 26-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը Ալմաթիում(Ղազախստան) դարձել է ATP 250 կարգի մրցաշարի հաղթող:

Եզրափակիչ խաղում նա երեք սեթում հաղթեց կանադացի Գաբրիել Դիալոյին (աշխարհային վարկանիշում 118-րդը)՝ 6:2, 5:7, 6:3: Խաղը տևեց 2 ժամ 25 րոպե։

Մրցանակային ֆոնդը գերազանցում է 1 միլիոն դոլարը: 

Կարեն Խաչանովը նվաճեց 7-րդ տիտղոսը կարիերայում։

Comments


bottom of page