top of page

Մասնագետը զգուշացրել է եռման ջրի վտանգի մասին

Դիետոլոգ և գաստրոէնտերոլոգ Ալեքսանդրա Նոեւնն ասել է, որ եռացրած ջուր խմելը կարող է վտանգ ներկայացնել առողջության համար, մասնավորապես՝ բացասաբար ազդել երիկամների վիճակի վրա։ 

Նա բացատրել է, որ եռման ընթացքում, բարձր ջերմաստիճանը ոչնչացնում է օրգանիզմի համար կարևոր օգտակար միկրոէլեմենտները։

«Ջուրը կարող եք եռացնել միայն մեկ անգամ, կրկնակի եռակցման դեպքում վերանում են ջրում առկա բոլոր վիտամիններն ու հանքանյութերը։ Աղերի նման սկսում են նստել երիկամներում։ Նաև նորից եռալիս ավելանում է վնասակար նյութերի կոնցենտրացիան»,- ասել է մասնագետը «Վեչերնայա Մոսկվա»-ին տված հարցազրույցում։

Բժշկի խոսքով՝ թեյ եփելու համար բավական է, որ ջրի ջերմաստիճանը բարձրանա մինչև 85–87 աստիճան։ 100 աստիճանով սկսվում է քաղցկեղածինների առաջացումը։ Նաև ջուրը եռացնելիս դրանում նստում են ջրածնի իզոտոպներ, որոնք խանգարում են օրգանիզմում նյութափոխանակության գործընթացներին ու խաթարում վիտամինների կլանումը։

1/1923
bottom of page