Search
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով կա 6 զոհ
- 24timeam
- Dec 9, 2024
- 1 min read

Թուրքիայի հարավում գտնվող Իսպարտայի նահանգում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 6 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Ռազմական ուղղաթիռը ուսումնամարզական թռիչք էր իրականացնում և կործանվել է Կեչիբորլուի շրջանում՝ բենզալցակայանի մոտ։ Ավելի վաղ Թուրքիայի ՊՆ-ն հայտնել էր հինգ զինվորականի զոհվելու և մեկի հոսպիտալացման մասին։
«Ուղղաթիռի վթարի հետևանքով ծանր վիրավորված և հոսպիտալացված զինծառայողը մահացել է», - ասված է ՊՆ մամուլի հաղորդագրությունում։
Գերատեսչության տվյալներով՝ կործանվել է ամերիկյան Bell UH-1 Iroquois ուղղաթիռը։
17.23.05.04.2025
12.48.04.04.2025