top of page

«Էրեբունի-Երևան 2806» տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է «TriFest» սպորտային փառատոնով

«Էրեբունի-Երևան 2806» տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է Հրազդանի կիրճում կազմակերպված «TriFest» սպորտային փառատոնով:  Միջոցառման մասնակիցներին է միացել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: 

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ փառատոնը ներառում է մանկական վազք, մեծահասակների վազք, հեծանվով անջատ մեկնարկ (Time Trial) և դուատլոն՝ ապահովելով ակտիվ ժամանց ու մասնակցության հնարավորություն բոլորի համար: 

Փառատոնի շրջանակում քաղաքապետ Տիգրան Ավինյանին է ներկայացվել նաև Հրազդանի կիրճում դիտարկվող սպորտային անկյունի նախագիծը: Նախաձեռնությունը «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցինն ու «Թրայքլաբ»-ինն է: Նախաձեռնողները մարզական հանգստի գոտին նախատեսում են նվիրել քաղաքին՝ նպաստելով համայնքի սպորտային կյանքի զարգացմանը:

Comments


bottom of page