top of page

ԵՄ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել նաև Ադրբեջանի հետ

Եվրամիությունն Ադրբեջանի իշխանություններին տեղյակ է պահել Հայաստանում իր դիտորդական առաքելության մասին, և առաքելությունը պատրաստ է հետագա համագործակցությանն Ադրբեջանի հետ, Ազատության  փոխանցմամբ, «Ազատության» ադրբեջանական ծառայությանն ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գծով խոսնակ Պիտեր Ստանոն՝ արձագանքելով Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետի նախօրեի քննադատությանը։

ԵՄ ներկայացուցիչ Պիտեր Ստանոն նաև «Ազատությանն» է փոխանցել՝ Բրյուսելը «լիովին հավատարիմ է՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին»։

Comments


bottom of page