top of page

ՖԻՖԱ-ն արտահերթ հանդիպում է հրավիրել՝ կապված Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնության հետ

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն արտահերթ հանդիպում է հրավիրել՝ փորձելով լուծել մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են Աշխարհի ակումբային առաջնությանը։

ՖԻՖԱ-ն մեծ ջանքեր է գործադրում՝ գտնելու հեռարձակման իրավունքների գնորդ փոփոխված Աշխարհի ակումբային առաջնության համար, որը նախատեսված է անցկացնել 2025 թվականի հունիս-հուլիս ամիսներին։

Ինֆանտինոն այսօր արտահերթ ժողով է հրավիրել հեռարձակման ոլորտի մի քանի առաջատար ղեկավարների het՝ քննարկելու այն խնդիրները, որոնց բախվել է կազմակերպությունը։

The Athletic-ի տվյալներով՝ առաջնությանը ներգրավված ակումբներին չեն տեղեկացրել մրցաշարին մասնակցելու համար նախատեսված գումարների և մրցանակային ֆոնդի բաշխման մասին։

Սկզբում ենթադրվում էր, որ առաջատար ակումբները փոփոխված մրցաշարում մասնակցելու համար վաստակելու են մոտ 50 միլիոն դոլար։

Comments


bottom of page