top of page

Հայաստանում կանցկացվի ջրաներկի միջազգային երկրորդ փառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արվեստա» կազմակերպությունը սեպտեմբերի 23-29-ը Հայաստանում կանցկացնի «Հայաստանի գույներ» ջրաներկի միջազգային երկրորդ փառատոնը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Փառատոնի շրջանակում համաշխարհային հեղինակություն վայելող ջրաներկի 14 վարպետներ՝ աշխարհում արվեստի այս ուղղության առաջատարներ, իրենց բազմաթիվ հետևորդների հետ կժամանեն Հայաստան։

Փառատոնի հիմնական միջոցառումները կանցկացվեն սեպտեմբերի 28-ին և 29-ին Գյումրի քաղաքում: Վարպետներն անվճար վարպետության, դեմո-դասընթացներ, պլեներներ (բացօթյա նկարչություն), մրցույթներ կանցկացնեն, կունենան անհատական հանդիպում-քննարկումներ։

Փառատոնի օրակարգում ներառված են՝ վարպետության դասեր, պլեներային նկարչություն, ցուցադրական դասընթացներ, հանդիպում-քննարկումներ, էքսկուրսիաներ և շրջայցեր, ցուցահանդես, համերգային ծրագիր և այլ միջոցառումներ:

Մուտքն ազատ է:

Comments


bottom of page