top of page

«Եթե ճակատագրին հարմար լինի, մեր հարաբերությունները կշարունակվեն». Գրիգորի Լեպսը՝ իր և 18-ամյա Ավրորայի սիրավեպի մասին

Երգիչ Գրիգորի Լեպսը «Судьба человека» հաղորդման շրջանակներում խոսել է իր և 18-ամյա երիտասարդ Ավրորայի սիրավեպի մասին:

«Նա իմ ընկերն է, մեզ կապում է ավելին, քան ընկերական  հարաբերություններն են: Դա պարզ է և տեսանելի: Առայժմ ես սպասում եմ, երբ նա ավարտի սովորելը, հետո կտեսնենք: Այս պահին ես ոչ մի երաշխիք չեմ կարող տալ, թե ինչպես կզարգանան մեր հարաբերությունները: Մեր տարիքային տարբերությունն ահռելի է: Նա դեռ չի սկսել ապրել, ճանապարհի սկզբին է: Բայց նա փայլուն մարդ է, և, եթե ճակատագրին հարմար լինի, մեր հարաբերությունները կշարունակվեն»,- ասել է Լեպսը:

Comments


1/1794
bottom of page