top of page

Պաշտոնապես ասում եմ՝ ՀՀ Սահմանադրության մեջ ոչինչ չկա այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է. Միրզոյանը՝ Բայրամովին

  • Writer: 24timeam
    24timeam
  • 7 days ago
  • 1 min read

«Ես պաշտոնապես ասում եմ՝ Հայաստանի Սահմանադրության մեջ ոչինչ չկա այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է»,-  Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում  պանելային քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց. «Ընդհակառակը, մենք մեր մտահոգություններն ունենք Ադրբեջանի Սահմանադրության հետ կապված, բայց անընդհատ չենք բարձրացնում այդ հարցը, որովհետև համաձայնագրի տեքստում ունենք կոնկրետ դրույթ, որում ասվում է, որ կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրությունը ՝ սույն համաձայնագիրը չկատարելն արդարացնելու համար»։

Նշենք, որ «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը մասնակցում են նաև Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները։

bottom of page