top of page

Զելենսկին հայտարարել է, որ Կուրսկի մարզում Ուկրաինայի ԶՈՒ-ի հարձակման ժամանակ ՌԴ-ն 6 հազար զինվոր է կորցրել

Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի գործողության մեկնարկից ի վեր ռուսական կողմը 6000 զոհ և վիրավոր է տվել, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ռամշթայնի» ձևաչափով երկրի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ։

Նրա տվյալներով՝ այս սահմանամերձ մարզից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սումիի վրա պատրաստվում էր նոր հարձակման։

«Մենք շրջել ենք խաղը և պատերազմը մղում ենք դեպի Ռուսաստանի Դաշնության տարածք՝ մեր հակահարձակման շնորհիվ։ Այսօր մենք վերահսկում ենք Կուրսկի մարզի ավելի քան 1300 քառ. կմ տարածք:

Դա ներառում է 100 բնակավայր»,- ասել է Զելենսկին։ Ըստ նախագահի՝ ռուսական զորքերը լքել են այս տարածքի մի մասը, որոնք «ուղղակի փախել են», երբ տեսել են Ուկրաինայի զինված ուժերի մոտենալը, մյուսը մարտերի ընթացքում վերահսկողության տակ է վերցվել։

bottom of page