top of page

Հույս ունենք, որ մեր երկրների միջև համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի. Ուկրաինայի ԱԳՆ-ի ուղերձը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ։ Շնորհավորական ուղերձը հրապարակվել է Ուկրաինայի ԱԳՆ-ի X-ի պաշտոնական միկրոբլոգում։

«Սրտանց շնորհավորում ենք Հայաստանին և ԱԳՆ մեր գործընկերներին Անկախության օրվա կապակցությամբ: Մենք բարձր ենք գնահատում հայ և ուկրաինացի ժողովուրդների միջև պատմական բարեկամությունն ու կապերը և հույս ունենք, որ մեր երկրների միջև համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի»,- նշված է ուղերձում։

Comments


bottom of page