top of page

Բորելը չի կարող ԵՄ բոլոր երկրների անունից խոսել ՌԴ-ին Կիևի հարվածների մասին. Իտալիայի ԱԳՆ

Իտալիայում կարծում են, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը չի կարող ԵՄ բոլոր երկրների անունից խոսել այն հարցի շուրջ՝ արդյոք Ուկրաինայի զինված ուժերը կարող են հարվածներ հասցնել Ռուսաստանին արևմտյան զենքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։

«Բորելը խոսում է իր անունից, այլ ոչ թե (ԵՄ) անդամ երկրների անունից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր օրենսդրությունը և որոնք երեկ (խմբ.՝ օգոստոսի 29-ին Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների հանդիպման ժամանակ) փաստացիորեն չեն հայտնել իրենց կարծիքը», - ասել է Տայանին Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։

Օգոստոսի 29-ին Բորելը Եվրամիության երկրներին կոչ է արել ավելի շատ հակաօդային պաշտպանության միջոցներ տրամադրել Կիևին, ինչպես նաև վերացնել արևմտյան զենքով Ռուսաստանին հարվածելու բոլոր սահմանափակումները։ Միևնույն ժամանակ նա պնդել է, որ Իտալիան, չնայած Ուկրաինային աջակցությանը, չի պատերազմում Ռուսաստանի դեմ։ «Մենք մնում ենք Ուկրաինայի հետ առանց որևէ «եթե»-ի և «բայց»-ի: Մենք նրան տրամադրել ենք ռազմական, քաղաքական և հումանիտար օգնության ինը փաթեթ…. Բայց մենք Ռուսաստանի հետ չենք պատերազմում», - ասել է Տայանին՝ հավելելով, որ անհրաժեշտ է խուսափել ուկրաինական հակամարտության ցանկացած հնարավոր էսկալացումից:

1/1797
bottom of page