Որևէ խոչընդոտ չենք տեսնում նախագիծը մերժելու համար. ՔՊ-ականը՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցության մասին
Տրամաբանական կլինի, որ Ազգային ժողովը հաստատի ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մեկնարկի վերաբերյալ օրենքի նախագիծը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը։
«Խմբակցությունը դեռ որոշում չունի, թե ինչպես կքվեարկի, ես հիմա խոսում եմ ոչ թե որոշման, այլ՝ տրամաբանության մասին։ Կարծում եմ, որ, այո՛, այդ նախագիծը կհաստատվի։ Որևէ խոչընդոտ չենք տեսնում նախագիծը մերժելու համար»,-ասաց Հովհաննիսյանը։