top of page

Իրանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 1 day ago
  • 1 min read

Իրանի Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, հաղորդում է հաղորդում է Press TV-ն։

«Շահիդ Ռաջայի նավահանգստում զոհերի թիվը հասել է 25-ի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Իշխանությունների տվյալներով՝ վիրավորվել է ավելի քան 1100 մարդ։Հիշեցնենք՝ պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 26-ին՝ վտանգավոր ապրանքների և քիմիական նյութերի պահեստում։Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին «Ֆարս» լրատվական գործակալությանը հայտնել է, որ դա տեղի է ունեցել քիմիական պահեստում, սակայն դժվար է հստակ ասել, թե ինչն է դրա պատճառը։Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ միջադեպը, ենթադրաբար, տեղի է ունեցել պինդ հրթիռային վառելիք պատրաստելու համար օգտագործվող նյութի պատճառով։

1/2091
bottom of page