«10-15 տարի անց նորից անհրաժեշտ կլինի թարմացնել ավտոբուսային պարկը»․ Արմեն Գալջյան
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը գրում է. «Մենք փոխարինել ենք ոչ միայն մաշված «Գազել» մակնիշի մեքենաները, այլև 2012 թվականին Չինաստանի կողմից նվիրաբերված «Հիգեր» ավտոբուսների մի մասը, որոնք ժամանակին համարվում էին վերգետնյա հանրային տրանսպորտի լավագույն փոխադրամիջոցները և «Հունդաի» մակնիշի մասնավոր գծերը, որոնք գրեթե շարքից դուրս եկած էին և չէին ապահովում հարմարավետություն։ Սա ընդգծում եմ, որպեսզի պարզ լինի՝ առավելագույնը 10-15 տարի անց նորից անհրաժեշտ կլինի թարմացնել ավտոբուսային պարկը։ Այսօրվա մեր կատարած վճարումները նախատեսված են ոչ միայն այսօրվա համար, այլև ներդրում են ապագայի համար»։