Լամին Յամալին նկատել են նախկին ընկերուհու հետ
«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալին նկատել են Դուբայում Globe Soccer Awards մրցանակաբաշխության ժամանակ նախկին ընկերուհու՝ Ալեքս Պադիլյայի հետ։
Զույգն այցելել է նաև Դուբայի զվարճանքների այգի։ Սա նրանց առաջին հրապարակային հանդիպումն է 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակից հետո։
Նախկինում իսպանական լրատվամիջոցները գրել էին, որ երիտասարդները բաժանվել են Եվրոպայի առաջնությունից անմիջապես հետո։ Համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում Ալեքսը նստել է անհայտ տղայի գրկում, ինչից հետո էլ նրան մեղադրեցին Յամալին դավաճանելու մեջ։
Հիշեցնենք, որ Լամինը Globe Soccer Awards-ի կողմից ճանաչվել է 2024 թվականի լավագույն երիտասարդ խաղացող։
Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա խաղացողը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 21 հանդիպման` դառնալով 6 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։