top of page

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել Էներգետիկի օրվա առթիվ.


«Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա կապակցությամբ:

 

Հենց դուք եք ապահովում մեր երկրի էներգետիկ անվտանգության հիմքերը՝ աշխատելով մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ:

Այսօրվա արագ զարգացող աշխարհում էներգետիկայի դերը կարևորագույն նշանակություն ունի և մեր համատեղ աշխատանքի արդյունքում պետք է կարողանանք հաղթահարել բոլոր մարտահրավերները և շարժվել դեպի կայուն ու զարգացած էներգետիկ ապագա:

 

Էներգետիկ ոլորտն այսօր մեր տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է։

 

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է:

 

Կրկին շնորհավորում եմ ձեզ՝ մաղթում առողջություն, ուժ և անսպառ էներգիա»։

bottom of page