top of page

ՀՊԼ․ «Փյունիկ»-ն ուժեղ էր «Վան»-ից, «Ուրարտու»-ն 10 հոգով հաղթեց «Արարատ»-ին և գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Fastex Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթանակ տարավ «Վանի» նկատմամբ։

Հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին բացեց Ագդոն Մենեզեսը։ 45-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Խոսե Կարաբայոն, իսկ երրորդ գնդակը խփեց Ջեյմս Սանթոսը՝ 77-րդ րոպեին։ «Վանի» կազմում աչքի ընկավ Կաջալի Դրամեհը։

Տուրի մյուս խաղում «Արարատը» սեփական հարկի տակ պարտվեց 10 հոգով մնացած «Ուրարտուին»։ Խաղի միակ գոլը խփվեց 60-րդ րոպեին։ Աչքի ընկավ Իվան Իգնատևը, ով անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը։

83-րդ րոպեին խաղադաշտից երկրորդ դեղինով հեռացվեց Ժիրայր Մարգարյանը։

Այսպիսով, «Ուրարտուն» 22 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։

Comentarios


bottom of page